ԳլխավորԼուր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը։ Անցած գիշերվա հետ համեմատ ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 7-10 աստիճանով»,- գրել է Սուրենյանը:

Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 7-10,  ցերեկը՝  2-3 աստիճանով։

Comment here