ԳլխավորԼուր

Հայաստան եկած արցախցիներից մոտավորապես 5500-ը երեխաներ են․ Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին 3 օրերի ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 2500 մարդ ՀՀ–ում ապահովվել է կացարանով, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը համակարգում է կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքները։

Խաչատրյանը հայտնեց, որ նրանցից մոտ 1000–ը բնակեցվել են Սյունիքի մարզում, 500–ը Վայքում են, ևս 500–ը` Գեղարքունիքի մարզում։

«Այս պահին ընթանում է նաև մնացած մասի տեղավորումը Տավուշի մարզի հյուրատներում և հյուրանոցներում»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։