Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բալկանյան երկրների փակ մարզադահլիճներում անցկացվող առաջնության եռացատկի մրցաշարում Լևոն Աղասյանը գրանցելով 16 մետր 26 սմ արդյունք` զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Աղասյանին հաջորդել են Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները:
Հայաստանը ներկայացված էր 8 մարզիկով:
Բալկանյանը երկրների առաջնությունն անցկացվում է 1929 թվականից: Առաջին մրցաշարն անցկացվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Առաջնությանն անդամակցում է 23 երկիր: Հայաստանն առաջնությանը սկսել է մասնակցել 2013 թվականից: