ԳլխավորԼուր

Արցախի թեմը նոր առաջնորդ ունի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից, տեղեկացնում են Մայր Աթոռից։

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․ Ենովք քահանա Եսայանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվել է Պարգև սրբազանը։

Comment here