ԳլխավորԼուր

Չինաստանում 1716 բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով, 6-ը մահացել է

Չինաստանում 1716 բուժաշխատող է վարակվել նոր կորոնավիրուսով, նրանցից վեցը մահացել են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Չինաստանի Առողջապահության կոմիտեն նախօրյակին հայտնել էր, որ ավելի քան 21,5 հազար բժիշկ է ամբողջ Չինաստանից ժամանել Հուբեյի նահանգ՝ իրենց գործընկերներին օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում, քանի որ տեղի բժիշկները հարկադրված էին աշխատելու 12-ական ժամ մեկ հերթափոխում:

Փետրվարի 11-ի տվյալներով՝ հիվանդությունից մահացածների թիվն արդեն գերազանցել է 1000-ը։

Comment here