ԳլխավորԼուր

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին այցելել են Սթենֆորդի համալսարան

Փետրվարի 11-ին 38-ամյա Մեգան Մարքլը եւ 35-ամյա արքայազն Հարրին այցելել են Սթենֆորդի համալսարան (Կալիֆորնիա, ԱՄՆ), որտեղ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ զրուցել են իրենց նոր բարեգործական հիմնադրամի մասին։ Այս մասին փետրվարի 14-ին տեղեկացրել է today.com-ը։

Նախնական տվյալներով, Սասեքսի հերցոգն ու հերցոգուհին Կանադայից մեկնել են առեւտրային չվերթով։ Նրանց դիմավորել է համալսարանի նախագահ Մարկ Տեսսե-Լավինը։

Համալսարանում մի քանի ժամ անցկացնելուց հետո ամուսնական զույգը վերադարձել է Կանադա՝ Վանկուվեր կղզի, որտեղ բնակվում են Մեծ Բրիտանիայից մեկնելուց ի վեր։

 

Comment here