ԳլխավորԽճանկար

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը գարնանից կդադարեն «Նորին Մեծություն» կոչվել

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, 2020-ի գարնանից կդադարեն մշտական հիմունքներով կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և օգտագործել «Նորին Մեծություններ» տիտղոսը: Այդ մասին ասված է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, նրանց կդադարեն տրամադրել գումարային միջոցներ պաշտոնական միջոցառումների համար:

Թագուհի Եղիսաբեթ II-ը հայտարարել է, որ նրանք այդպիսի որոշման են հանգել մի քանի ամիս տևած քննարկումներից հետո: Նա ընդգծել է, որ Մեգան Մարքլը, արքայազն Հարրին և Արչի Հարիսոնը կմնան ընտանիքի սիրելի անդամներ:

Հունվարի 8-ին Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի անդամի կոչումից՝ պահպանելով Սասեքսի դուքս և դքսուհի տիտղոսները: Նրանք հայտարարել են, որ առժամանակ կապրեն Կանադայում։

Daily Mail-ը պնդում է, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը ծրագրում են Կանադայում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Դոնալդ Թրամփը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը: Դրանից հետո նրանք ցանկանում են մեկնել Լոս Անջելես, որտեղ ապրում են Մեգան Մարքլի մայրն ու նրա հոլիվուդյան ծանոթները:

Comment here