Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երեւանի կենտոնում՝ Կասկադում, երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանություն) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:
Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնել են, որ ձերբակալվածները ֆուտբոլիստ եղբայրներ են։ Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։