ԳլխավորԼուր

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն՝ ոստիկանության կրթահամալիրում (տեսանյութ)

Շրջանավարտ ոստիկան՝ դիմակով

Օգոստոսի 1-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչից հետո սկսվեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ոստիկանության ակադեմիայի 90 շրջանավարտներ ստացան ավարտական դիպլոմներ ու կրծքանշաններ։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորեց ոստիկանության շարքերը համալրած ծառայողներին և մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն։

Հանդիսավոր միջոցառումից հետո ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ շրջեց կրթահամալիրի տարածքում, ծանոթացավ պարեկային ծառայությունում աշխատել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացին, զրուցեց դիմորդների հետ և մաղթեց հաջողություն։

Comment here