ԳլխավորԼուր

Բերման է ենթարկվել 277 քաղաքացի, նրանց տանում են նաև մարզեր

Այսօր առավոտից, ժամը 10։30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել  277 քաղաքացիներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ, ըստ բերման ենթարկվածների հայտնած տեղեկությունների, Երևանի փողոցներից ակցիաների մասնակիցներին տեղափոխում են ոչ միայն մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներ, այլև հարակից մարզերի` Արտաշատի, Աբովյանի և Հրազդանի բաժիններ:

Տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալներով, երեկ Երևանում բերման է ենթարկվել 417 քաղաքացի, ընդդիմության հայտնած տվյալներով` շուրջ 600։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։