Փարիզում երիտասարդական կազմակերպությունները զանգվածային ցույցեր են անցկացնում կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ցույցերն անցկացվում են մի շարք երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ ուսանողական ասոցիացիաների կոչով։
Ցուցարարները դեմ են կենսաթոշակային տարիքի բարձրացմանը (62-ից 64), ինչպես նաև կառավարությունից պահանջում են երիտասարդների համար սոցիալական պաշտպանության միջոցներ սահմանել։
Ավելի ուշ ցուցարարներին են միացել black bloc արմատական շարժման անդամները, որոնք սկսել են ջարդել կանգառներն ու խանութների ցուցափեղկերը, այրել ավտոմեքենաներ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են սկսվել մարտի 7-ից։ Այդ օրը ցույցերին մասնակցել է շուրջ 1,2 մլն մարդ։
Մարտի 7-ին ողջ Ֆրանսիայում ցույցեր են տեղի ունեցել, որոնց, ըստ ներքին գործերի նախարարության, մասնակցել է 1,2 մլն մարդ։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հունվարի 10-ին ներկայացրել է օրինագիծ, որը ենթադրում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը և վերացնել «հատուկ» ռեժիմները մի շարք բարդ մասնագիտությունների համար: