ԳլխավորԼուր

Ուսանողական ցույցեր ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում՝ ի պաշտպանություն Պաղեստինի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լիբանանի համալսարանների ուսանողները ապրիլի 30-ին Բեյրութում ցույց են անցկացրել ի պաշտպանություն Պաղեստինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ակցիային մասնակցել են Բեյրութի Ամերիկյան համալսարանի (AUB), Լիբանանի միջազգային համալսարանի, լիբանանա-ամերիկյան համալսարանի (LAU), ինչպես նաև երկրի այլ բուհերի ուսանողներ: Ցուցարարները կոչ են արել միջազգային հանրությանը՝ պահանջելով արագ գործել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար ու քննադատել են Իսրայելին:

Մեկ օր առաջ էլ Փարիզում ոստիկանությունը ցրել է Սորբոնի համալսարանի մոտ ի պաշտպանություն Պաղեստինի հերթական ուսանողական բողոքը։ Նմանատիպ ակցիա էր անցկացվել Ֆրանսիայի մայրաքաղաքում նաև նախորդ շաբաթ. ուսանողները դատապարտում են Իսրայելի և Պաղեստինի միջև զինված հակամարտության վերաբերյալ Փարիզի քաղաքականությունը:

Ուսանողական զանգվածային ցույցերն ի պաշտպանություն Պաղեստինի ու ընդդեմ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկիզբ են առել ԱՄՆ-ում դեռ անցած տարվա դեկտեմբերին։ Նոր փուլը սկսվել է 2024-ի ապրիլի 18-ին, երբ ԱՄՆ-ի առաջատար համալսարանների ուսանողները զանգվածային բողոքի ցույցեր են սկսել Գազա իսրայելական ներխուժման դեմ: Ցուցարարները կոչ են անում շուտափույթ դադարեցնել կրակը, ինչպես նաև բուհերի ղեկավարությունից պահանջում են խզել կապերը իսրայելցի ներդրողների հետ:

Ուսանողական բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն Պաղեստինի ու Գազայի
Ուսանողական բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն Պաղեստինի ու Գազայի

Ուսանողական ակտիվության մեծ ալիքը սկսվեց ապրիլի 19-ին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի տարածքում վրանային ճամբարը ցրելու ժամանակ ոստիկանության կողմից 108 մարդու ձերբակալությունից հետո։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով ՝ ի պաշտպանություն Պաղեստինի բողոքի ակցիաներ են անցկացվում երկրի ավելի քան 70 համալսարաններում, այդ թվում այնպիսի էլիտար ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Կոլումբիայի համալսարանը, Հարվարդը, Յեյլը, Փրինսթոնը, Միչիգանի համալսարանը, Բերկլին և այլն:

Ուսանողական բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն Պաղեստինի ու Գազայի
Ուսանողական բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն Պաղեստինի ու Գազայի

Բողոքի ցույցերն ակտիվացել են ԱՄՆ-ի կողմից Իսրայելին օգնության նոր փաթեթի (ավելի քան 23 մլրդ դոլարի) հաստատման ֆոնին։

ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերին իրականացված հարձակումից հետո բողոքի ակցիաները տարածվել են բազմաթիվ ուսանողական քաղաքներում։ Այն ժամանակ զինյալները սպանել էին ավելի քան 1200 մարդու և մոտ 250-ին պատանդ վերցրել։ Իսրայելը Գազայի հատվածում, որը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ, ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով ՝ իսրայելական գնդակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 34 հազար պաղեստինցի՝ հիմնականում կանայք և երեխաներ:

Ուսանողական բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն Պաղեստինի ու Գազայի
Ուսանողական բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն Պաղեստինի ու Գազայի

ԱՄՆ-ում սովորող հրեա ուսանողների խոսքով էլ՝ Իսրայելի քննադատությունը հաճախ վերածվում է հակասեմականության և ստիպում նրանց իրենց վտանգի մեջ զգալ: Նրանք նաև հիշեցնում են, որ ՀԱՄԱՍ-ը անցած աշնանից մինչ օրս պատանդներ է պահում։

Երկու քարի արանքում են հայտնվել բուհերի ղեկավարները՝  փորձելով լուծել անլուծելի խնդիրը. մի կողմից՝ վերահսկողության տակ պահել աճող ուսանողական բողոքները, մյուս կողմից՝ դադարեցնել այս համատեքստում հակասեմականության անխուսափելի դրսևորումները և «չնեղացնել» բուհերի հովանավորներին, որոնց ճնշող մեծամասնությունը իսրայելական քաղաքականության կողմնակիցներ են:

Ուսանողական բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն Պաղեստինի ու Գազայի
Ուսանողական բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն Պաղեստինի ու Գազայի