ԳլխավորԼուր

Վաղը մեկնում եմ ԱՄՆ և տխուր եմ այդ փաստով. Արոնյան

Լևոն Արոնյան, շախմատ

Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանը արդեն մեկնում է ԱՄՆ և շուտով հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո։

«Վաղը մեկնում եմ և տխուր եմ այդ փաստով»,–լրագրողների ու շախմատիստների հետ հանդիպմանն այսօր ասաց Արոնյանը`հավելելով, որ չգիտի՝ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի՞, թե՞ ոչ: Նա ընդգծեց, որ երբեք չի ցանկացել խաղալ այլ երկրի դրոշի ներքո, բայց, ցավոք, այդպես է հիմա ստացվել։

«Երբեք չեմ ցանկացել այլ դրոշի ներքո հանդես գալ։ Մեր դրոշից ավելի քաղցր դրոշ ինձ համար գոյություն չունի։ Չեմ կարող ասել, որ այս քայլն իմ ցանկությամբ է»,- ասաց Արոնյանը։

Նշենք, որ Արոնյանը սեպտեմբերի 6-ին կմեկնի ԱՄՆ։ Հայաստանի առաջատար շախմատիստն այսուհետ կներկայացնի այդ երկիրը։ Գրոսմայստերը նշեց, որ մեկնում է, բայց որևէ մեկին հրաժեշտ չի տալիս։

«Այնպես չէ, որ մեկնում եմ ԱՄՆ և այլևս չեմ գալու Հայաստան, չեմ այցելելու դպրոց։ 2018 թվականին բավականին ուժեղ դպրոցը փակվեց։ Մինչև այդ պետական ֆինանսավորմամբ էր գործում այն։ Այդ ընթացքում կորուստներ ունեցանք մարզիչների շրջանում։ Շատերը լքեցին երկիրը, մի շատ լավ մարզիչ մահացավ։ Տևական դադարից հետո դպրոցը վերաբացվեց, ինչի առթիվ շատ ուրախ եմ։ Դպրոցի աշխատանքը վերսկսվեց «Վերածնվող միտք» հիմնադրամի ջանքերով: Այստեղ աշխատում են շատ ուժեղ մարզիչներ, այդ թվում՝ իմ երկու անձնական մարզիչները, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ»,–ասաց Արոնյանը։

Comment here