Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սեպտեմբերի 4-ին անցկացված հարսանեկան միջոցառումը։ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայությունը հայտնում է նաեւ, որ տարածվել է շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։
««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։
Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։
Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»,-նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։
Aysor.am-ն էլ տեսանյութ է հրապարակել, նշելով, որ տաճարի տարածքից ռաբիս երաժշտություն է հնչել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։