ԳլխավորԼուր

Այցելություն «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան և «Դվին» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Արարատ լեռ (Մասիս սար)

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցների հետ միասին այցելել են «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան, որոնց ուղեկցել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնագիտական արշավախմբի հնագետները:

«Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում։

Այցելության նպատակն էր տեղում մշտադիտարկել պատմական մայրաքաղաք Արտաշատի՝ վերջին տարիներին ընթացող պեղման աշխատանքների արդյունքները, ծանոթանալ հայտնաբերված կառույցների վիճակին, տեղում քննարկել դրանց ամրակայման և պահպանության հարցերը՝ հետագայում հուշարձանի հասանելության ապահովման, արգելոց-թանգարանի ընդլայնման և ենթակառուցվածների զարգացման նպատակով։

Կազմակերպվել է այց նաև «Դվին» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ ենթահուշարձաններից մեկում (վաղ միջնադարյան բնակելի տան մնացորդներ) վերականգնման աշխատանքները մշտադիտարկելու և տեղում բարձրացված հարցերը քննարկելու նպատակով։

«Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանի հնագիտական գտածոներ
«Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանի հնագիտական գտածոներ
«Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանի հնագիտական գտածոներ
«Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանի հնագիտական գտածոներ
«Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան
«Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան
Արարատ լեռ (Մասիս սար)
Արարատ լեռը (Մասիս սար) «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանի տարածքից դիտելիս