ԳլխավորԼուր

Սուրբ Սոֆիայի տաճարը դարձավ մզկիթ

Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ հայտարարեց 1934 թվականին ընդունված որոշումը՝ Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ եւ գրանցեց այն որպես մզկիթ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով CNN Turk-ին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սպասում է վարչական բարձրագույն մարմնի որոշմանն այդ հարցի կապակցությամբ եւ կգործի՝ դրանից ելնելով։

Այա Սոֆիան հիմնադրել է քրիստոնյա կայսր Հուստինիանոսը, բացումը կատարվել է 537 թվականին։ Գրեթե հազար տարի այն քրիստոնեական ամենամեծ տաճարն էր։

1453 թ. օսմանյան թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից եւ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերափոխվեց մզկիթի։

1934 թ. ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դեկրետով այն դարձել էր թանգարան։

Comment here