Երևանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը հայտնվել է աշխարհի 25 ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում ըստ Luxatic կայքի։
Նշվում է, որ 25 եկեղեցիները ոչ միայն հիասքանչ կրոնական կառույցներ են, այլև համաշխարհային պատմության մի մասը, որոնք շատ բան են պատմում յուրաքանչյուր երկրի յուրահատուկ մշակույթի մասին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ցանկում 17-րդն է։
«Սա մեր ցանկի նորագույն տաճարներից է՝ կառուցված Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Հայտնի է նաև որպես Երևանի Մայր տաճար, այն Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ տաճարն է աշխարհում։ Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից»,- գրում է կայքը։
Կայքի կազմած ցանկի առաջին եռյակում են Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, Փարիզի Աստվածամոր տաճարն ու Միլանի տաճարը Իտալիայում։



