ԳլխավորԼուր

Հեռավար ուսուցումը սարսափելի է. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հորդորել է դպրոցները բացել առաջիկա ուսումնական տարում եւ քննադատել հեռավար ուսուցումը՝ այն համարելով «սարսափելի»՝ առերես ուսուցման համեմատությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այժմ, երբ մենք դրա ականատեսն ենք դարձել մեծ մասշտաբներով եւ այդ մասին գիտենք ոչ թե լսելով, վիրտուալ ուսուցումն ահավոր է՝ դպրոցում կամ մասնաշենքում ուսուցման համեմատությամբ: Դրանք ընդհանրապես չի՛ կարելի համեմատել: Դպրոցները պետք է բացվեն աշնանը: Եթե դրանք չբացվեն, ապա ինչո՞ւ է դաշնային կառավարությունը ֆինանսավորում տալու: Նա դա չի՛ տա»,-Twitter-ում գրել Է Թրամփը:

Դպրոցները գործնականում ԱՄՆ-ի ամբողջ տարածքում փակվել են մարտին, եւ ճնշող մեծամասնությունն այդպես էլ փակ է մնացել մինչեւ ուսումնական տարվա վերջը:

Հուլիսի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ նահանգապետերի վրա ճնշում է գործադրելու՝ դպրոցները բացելու հարցով։

Comment here