ԳլխավորԼուր

Մեկնարկում է «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ մեկնարկում է «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցույթին կարող են մասնակցել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրում ընդգրկված ՀՀ ութ մարզերի (Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք և Լոռի) դպրոցների ճաշարանների բոլոր աշխատակիցները։

Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ որակավորման մրցաշար և եզրափակիչ։ Որակավորման փուլից հետո ընտրված հինգ հաղթողները կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ։

Մրցույթի հաղթողներն արժեքավոր մրցանակներ ու մասնակցության հավաստագրեր կստանան, իսկ նրանց կողմից մրցույթին ներկայացված ուտեստները կդիտարկվեն դպրոցական ճաշացանկում ընդգրկվելու համար։

«Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթին մասնակցելու համար հայտը պետք է ուղարկի դպրոցը՝ ներկայացնելով իր խոհարարի հայտադիմումը։

Մրցույթի կանոնների և հայտերի ներկայացման պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ:

Որակավորման մրցաշարը կմեկնարկի 2022 թ․ ապրիլի 18-ին և կավարտվի հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին։

Եզրափակիչ փուլի մասնակիցների առաջադրումը տեղի կունենա 2022 թ․ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը։

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա 2022 թ․ դեկտեմբերին։

Մրցույթի վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք գրավոր ուղղել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ schoolcook.armenia@gmail.com։

Մրցույթին կարող եք հետևել նաև  ֆեյսբուքյան էջում։