ԳլխավորԼուր

Ապրիլի 24-ին ծաղկի առևտրի համար կգործեն արգելքներ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում:

Ինչպես նշում է «Արմենպրեսը»՝ այդ մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը»,-ասաց նա:

Տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից այդ օրը կապահովի  բնակչության տեղափոխումը, իսկ մետրոպոլիտենը կաշխատի  մինչ ժամը  01:00-ն: