ԳլխավորԼուր

Սկսվել է ՄԱՆԳԱ ճապոնական մրցանակաբաշխության դիմումների ընդունումը

Սկսվել է ճապոնական 16-րդ ՄԱՆԳԱ մրցանակաբաշխության դիմումների ընդունումը, տեղեկացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից։

Լավագույն աշխատանքները կարժանան ՄԱՆԳԱ մրցանակի, այդ թվում՝ «Ճապոնիա» հիմնադրամի կողմից 10-օրյա ուղևորություն դեպի Ճապոնիա, որտեղ հնարավորություն կունենան մտքեր փոխանակել ճապոնական ՄԱՆԳԱ ստեղծողների հետ, այցելել հրատարակչական ընկերություններ:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումներով.

Անգլերեն՝ https://www.am.emb-japan.go.jp/itpr_ja/11_000001_00626.html

Ռուսերեն՝ https://www.by.emb-japan.go.jp/itpr_ru/education_mangaaward.html

Մանգան կոմիքսների ճապոնական տարատեսակ է, որ երբեմն անվանվում է կոմիկկու։