ԳլխավորԼուր

«Իրավունքի գերակայություն» խորագրով դասընթաց Ճապոնիայում. ովքե՞ր կարող են դիմել

Մեկնարկել է Ճապոնիայի կառավարության «MIRAI» ծրագրի շրջանակում 2026թ. հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում «Իրավունքի գերակայություն» խորագրով դասընթացին մասնակցության համար հայտադիմումների ընդունելությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Դասընթացը նախատեսված է իրավաբանական ոլորտի 20-30 տարեկան երիտասարդ մասնագետների, պետական պաշտոնյաների, ինչպես նաև բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար (նախընտրելի է՝ բիզնեսի և ադմինիստրատիվ գործերի ոլորտից): Դասընթացի հետ կապված ծախսերի զգալի մասը հոգալու է ճապոնական կողմը:

Ծրագրին մասնակցության պարագայում էլեկտրոնային հայտադիմումը և այլ փաստաթղթեր անհրաժեշտ է առցանց ներկայացնել մինչև հոկտեմբերի 15-ը:

Դասընթացի հայտադիմումների, ընթացակարգի, ծախսերի և ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է համապատասխան հղմամբ: