ԳլխավորԼուրԿրթություն

FAST-ը հայտարարում է հայտերի ընդունում «1991 ստորաբաժանման» 4-րդ դասընթացի համար

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է հայտերի ընդունում՝ «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 4-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար:

Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ վեցամսյա անվճար դասընթացները հասանելի են զորակոչի ենթակա տղաներին, երիտասարդ աղջիկներին, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ պաշտպանության նախարարության առաջադրած նախագծերում՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 7-ն է։

Մանրամասներին և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար այցելել https://bit.ly/3dXCII9 կայքէջ:

Comment here