ԳլխավորԼուր

Քարվաճառի շրջանում ադրբեջանական «Կամազ» է պայթել. կան սպանվածներ ու վիրավորներ. տեսանյութ

Հունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան, տեղեկացնում է razm.info-ն։ Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ մահացածներից են պետական AzTV հեռուստաընկերության օպերատոր, 1989թ. ծնված Սիրաջ Աբիշովը (Sirac Abışov) և պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության թղթակից Մահարամ Իբրահիմովը (Məhərrəm İbrahimov)։ Հեռուստաընկերության ռեժիսորը, մեքենայի վարորդը (որը հավանաբար զինծառայող է) և մեկ քաղաքացիական անձ էլ վիրավորվել են։

Կայքի տվյալներով՝ նոյեմբերի 10-ից հետո Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների տեղաշարժերի ընթացքում գրանցվել են ականի պայթյունների մի շարք դեպքեր, որի արդյունքում, հունիսի 4-ի տվյալներով, մահացել է 120-ից ավել ադրբեջանցի։

Comment here