ԳլխավորԼուր

«Հատուկ գործ». Սպանել Թալեաթին

2021 թ. մարտի 15-ին լրանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթ փաշայի սպանության 100-ամյակը:

2021 թ. մարտի 16-ին՝ ժամը 14:00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա ««Հատուկ գործ». Սպանել Թալեաթին» խորագրով դասախոսությունը, որը կներկայացնի ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանը:

Դասախոսության ընթացքում բանախոսը կանդրադառնա «Նեմեսիս» գործողության կազմակերպման և իրագործման ընթացքին, կլուսաբանի Սողոմոն Թեհլիրյանի կենսագրության անհայտ դրվագները:

Comment here