ԳլխավորԼուր

Հայտնի է՝ ով է երեկ վրաերթից մահացած հղի կինը

Սոնա Մնացականյան

Երեկ ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը Սոնա Մնացականյանն է, տեղեկանում ենք Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։

«Նկարում՝ երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է՝ Սոնա Մնացականյանը։ Նա Support Our Heroes — Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանության սպան ձերբակալվել է։