Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտներ մասնակցել են ՌԴ Սոչի քաղաքում անցկացված Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային՝ արժանանալով 3 ոսկե և 2 արծաթե մեդալների, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը զիջել է միայն ՌԴ-ի թիմին:
Հայաստանը ներկայացրել են՝
- Գոռ Հասրաթյան — 2025 թ. շրջանավարտ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, ոսկե մեդալ,
- Նատալի Մարգարյան — 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,
- Ռուզաննա Շիրոյան — 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,
- Բագրատ Բագրատյան — 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ,
- Անահիտ Գալստյան — 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ:
Թիմի ղեկավարն էր դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արտավազդ Հարությունյանը:
Թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




