ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Պարապմունքները նախատեսված են 20-ից 35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է․
◾️տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ,
◾️համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց,
◾️ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում,
◾️դաշտային պարապմունքներ։
Դասընթացի տևողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով օրական 2-3 ժամ տևողությամբ։
Մասնակցության համար պետք է գրանցվել՝ անցնելով այս հղումով։
Նշենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է:
Այսօր խմբակում սովորում է ավելի քան 30 պատանի ու երիտասարդ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։