Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրման հուշագրի ստորագրման արարողությունը:
2011 թվականին հայաստանյան հինգ բուհերում մեկնարկած դասընթացն ընթացիկ տարում կներդրվի վեց նոր բուհում, այդ թվում՝ Հայկակական պետական մանկավարժական համալսարանում:
Հուշագրի ստորագրմանը ներկա էին «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱՄՆ ՄԶԳ Ռազմավարության և ծրագրերի աջակցության գրասենյակի պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին, ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:
Դասընթացի նպատակն է Հայաստանում խթանել ակտիվ քաղաքացիության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների հասկացությունների ընկալումը ՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ:
«Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի շրջանակներում ուսանողները կստանան այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ներգրավման, ինչպես նաև՝ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման համար:
Նշենք, որ ուսումնական դասընթացը նախատեսված է բոլոր ուսանողների համար՝ անկախ մասնագիտությունից, իսկ մշակված ձեռնարկները հարմարեցված են հայաստանյան կրթական միջավայրին:
Ծրագիրը կշարունակվի մինչև 2025 թվականը: