ԳլխավորԼուր

Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը

«Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը: Այս մասին նշված է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջում։

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», «Արմաթի» 500 խմբավարների ու թիմի անդամների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել մեր պատանիներին յուրացնելու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, ծրագրային ապահովման և կառավարման առանձնահատկություննե­րը:

«Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով:

Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին»,-գրել է Բեգլարյանը: