ԳլխավորԼուր

Հայ կրթական հիմնարկությունը արցախցի երեխաներին 1900 պայուսակ կնվիրի

Դպրոցական պայուսակ

«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը սիրով հանձն է առել այս տարի առաջին դասարան հաճախող մեր փոքրիկներին նվիրել թվով 1900 դպրոցական պայուսակ, հայտնում են Արցախի ԿԳՄՍՆ-ից:

«Պայուսակներն, ի դեպ, կարվելու են հենց Արցախում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։ Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ` առաջինցիներին նվիրելու համար։

ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին, բոլոր բարեգործներին ու մեր բնակիչներին ` ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։

«Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից»,-հայտնում են նախարարությունից։