Ամառն ու անդպրոց օրերը մոտենում են ավարտին։ Usanogh.am-ը ներկայացնում է միջինացված ու հպանցիկ հաշվարկ, թե ինչ կարժենան, օրինակ, առաջին դասարանցի մեկ երեխայի դպրոցական պարագաները։
Եվ այսպես՝ 6-7 տարեկան վերնաշապիկը արժե 6 000- 20 000 դրամ, տաբատը (կիսաշրջազգեստը)՝ 6 000-20 000 դրամ, կոշիկը՝ 10 000- 20 00 դրամ, մարզական համազգեստը՝ 6 000-10 000 դրամ։
Դպրոցական պարագաներից պայուսակն արժե 6 000- 10 000 դրամ, ռետինը՝ 100-150 դրամ, քանոնը՝ 100-300 դրամ, օրագիրը՝ 500 — 2 000 դրամ, նկարչական ալբոմը՝ 300 — 800 դրամ, գունավոր մատիտները՝ 500- 2000 դրամ, մատիտը՝ 100-150 դրամ, գրիչը՝ 100-200 դրամ, գունավոր թուղթը՝ 190- 500 դրամ, մատիտատուփը՝ 190 — 1490 դրամ, սոսինձը՝ 150-500 դրամ։
Այսինքն, այսօրվա դրությամբ երեւանյան սուպերմարկետներից մեկի այս տվյալներից ելնելով կարելի է ասել, որ հագուստը կարժենա նվազագույնը 28 000, դպրոցական պարագաները՝ 8 250 դրամ, ընդհանուր՝ 36 250 դրամ, իսկ միջինացված գներով մեկ առաջինդասարանցի երեխայի դպրոց ճանապարհելու ծախսը կկազմի հագուստը՝ 49 000, դպրոցական պարագաները՝ 13 000 դրամ, ընդհանուր՝ 62 000 դրամ։
Տարրական դպրոցում բոլոր դասագրքերն անվճար են տրվում:
Հիշեցնենք՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 266 990 դրամ է, նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75․000 դրամ։