Հունիսի 17–ը Հայաստանի Հանարպետությունում կնշվի որպես Հայրերի օր։ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը կառավարության հավանությանն է արժանացել. այն կներկայացվի
«Հայրերի օրն օգնում է ընդգծելու հայրության կարևորությունը երեխաների դաստիարակության և զարգացման, ընտանիքի կայացման հարցում: Ըստ գիտական հետազոտությունների` դաստիրակության մեջ ներգրավված հայրերի երեխաները մեծանում են զարգացած ճանաչողական կարողություններով, ունենում են ավելի բարձր ինքնագնահատական, կարողանում են առանց բարդության լուծել կոնֆլիկտները և ավելի քիչ վարքագծային խնդիրներ են ունենում: Իսկ իրենց երեխաների կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող հայրերն ավելի գոհ են, երջանիկ և առողջ: Նրանք ավելի քիչ վնասակար սովորություններ ունեն և ավելի երկար են ապրում: Բացի այդ, ավելի ամուր են կապված իրենց զուգընկերներին և ընտանիքի բոլոր անդամներին»,– մասնավորապես նշված է հիմնավորման մեջ:
Հայրերի օրը ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում նշվում է հունիսի 3–րդ կիրակի օրը: Այն առաջին անգամ նշվել է ԱՄՆ-ում 1910 թվականի հունիսի 19-ին։