ԳլխավորԼուր

Մարկ Ցուկերբերգը երրորդ անգամ է հայր դարձել

Մարկ Ցուկերբերգը նորածին Աուրելիայի հետ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր, «Meta»-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, երրորդ անգամ են ծնող դարձել։ Լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Աուրելիան, տեղեկանում ենք Ցուկերբերգի ֆեյսբուքյան էջից։

«Բարի գալուստ աշխարհ, Աուրելիա Չան Ցուկերբերգ: Դու փոքրիկ օրհնություն ես»,- գրել է նա և լուսանկար հրապարակել։

Ցուկերբերգն ու Չանը ծանոթացել են 2003 թվականին, ամուսնացել են 2012 թվականին։

Զույգի առաջնեկը՝ Մաքսիման, ծնվել է 2015-ին, երկրորդ դուստրը՝ Ավգուստան՝ 2017-ին։