ԳլխավորԼուրԿրթություն

ՀՀ վարչապետն այցելել է Ակադեմիական քաղաքի տարածք. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի ու Աշտարակ համայնքի միջնամասում գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է Ակադեմիական քաղաք կառուցել։ Այդ մասին նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ 3 կլաստերանոց Ակադեմիական քաղաքի կառուցումը սկսվելու է «Հայֆիլմի» տարածքից, որտեղ տեղակայվելու է արվեստների կլաստերը, իսկ տեխնոլոգիականը կառուցվելու է Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում։

Նա ընդգծել է հատկապես սպայական ավագ դպրոցի, համալսարանի կառուցման անհրաժեշտությունը։

Չի բացառվում, որ Ակադեմիական քաղաքում կառուցվի նաև Ֆուտբոլի ազգային մարզադաշտը։