Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները ծնողներ են դարձել

«Շենգավիթ» ԲԿ֊ում 44֊օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել․ մոր խոսքերով՝ իսկը Գարիկի փոքրությունն է, Գարիկի պես էլ լավ ու բարի մարդ է մեծանալու

Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և դիմելով «Շենգավիթ» ԲԿ֊ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին՝ կատարեցին այդ երազանքը փոխնակ մոր օգնությամբ

Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել, հայրը պատմում է՝ այլ անուն էր ուզում տալ որդուն, բայց մայրը պնդել է՝ թող իրենց Գարիկը կրկին տանը լինի։