ԳլխավորԼուր

«Մեկ տարի առաջ այս օրը գարունը չեկավ…». Սոսի Խանիկյանի մահվան տարելիցն է

«Մեկ տարի առաջ այս օրը գարունը չեկավ։ Ես ջնջել եմ այս օրն իմ կյանքի օրացույցից… »,-ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստահաղորդավար Գոհար Գասպարյանը։

Անցավ 1 տարի առանց հարազատ հոգու, առանց բարության ու ազնվության հոգու։

Անպատիժ մնաց վարորդը։ Անպատիժ մնաց ննջեցյալի տանից հեռախոս գողացողը։ Անպատիժ են մնում ոստիկանները…

Միայն ու միայն մեր լուսավոր ընկերոջ անբիծ անունը չկեղտոտելու, թանկ հիշատակը մաքուր պահելու համար է, որ անպատիժ ենք թողել ձեզ երկրային կյանքում։ Վախեցեք երկնային ահեղ դատաստանից…

Իսկ ՍՈՍԻՆ եղել է, կա ու դեռ կլինի իր ստեղծածով, իր թողածով ու իր ԼՈՒՅՍՈՎ։

Անասելի կարոտում ենք…»,-նշված է գրառման մեջ։