ԱռեղծվածԳլխավորԼուր

Ճապոնիայում անհայտ թռչող օբյեկտը մի քանի ժամից կորել է տեսադաշտից (տեսանյութ)

Հունիսի 17-ի ցերեկը Ճապոնիայի Սենդայ քաղաքի (Միյագի պրեֆեկտուրայի վարչական կենտոն) ոստիկանություն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել՝ գնդաձեւ անհայտ թռչող օբյեկտի վերաբերյալ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ոստիկանությունն ուղղաթիռ է բարձրացրել՝ ճշտելու, թե այդ ինչ է թռչում, բայց շատ բան չի կարողացել պարզել. օբյեկտը սպիտակ գունդ է, թռչում է 1.5 կմ բարձրության վրա , ունի 2 պրոպելեր եւ խաչաձեւ սարք՝ ստորին մասում։

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արեւելյան մասում հայտնված գնդաձեւ անհայտ օբյեկտը երեկոյան թռել է դեպի ծովն ու անհետացել։

Comment here