ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված մանկապարտեզներում և դպրոցներում դասապրոցնեսները դադարեցնելու իրավիճակ չկա, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծել է՝ ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ են իրականացնում և հիվանդանոցներում և առողջության առաջնային պահպանման օղակներում՝ հասկանալու դիմելիության աճը։ Մոնիթորինգ իրականացվում է նաև դպրոցներում և մանկապարտեզներում հաճախելիության և բացակայությությունների թվի մասով։
«Ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք աշխատանքի շատ հստակ մեթոդ ու գծագրված մեխանիզմ․ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, և այս հետմոնիթորինգի արդյունքներով դասարաններն ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը, մյուս կողմից հնարավորություն տանք, որպեսզի վարակի ցուցանիշները նվազեն այդ դպրոցներում, բայց մյուս կողմից էլ՝ ընդհանուր հանրապետությունում չխաթարենք դասապրոցեսը»,-ընդգծել է նախարարը։
Նախարարն ախտանշաններ չունեցող քաղաքացիներին կոչ արեց պատվաստվել՝ նշելով, որ ՀՀ-ում այսօր շրջանառվում է գրիպի A տեսակը, որը բավականին ագրեսիվ է։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



