ԳլխավորԼուր

«Գույն և երաժշտություն» ինստալյացիան «Գառնի»-ում

Հայաստանի ազգային պատկերասրահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի համագործակցությամբ մայիսի 21-ին «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվեց «Գույն և երաժշտություն» լուսաձայնային ինստալյացիա-ցուցադրությունը։

Գառնու տաճարի ճակատային սյուներին ներկայացվել են Ազգային պատկերասրահի հավաքածուի մի շարք բարձրարժեք ստեղծագործությունների թվային պատկերները: