ԳլխավորԽճանկար

Ամուսնության անակնկալ առաջարկ՝ թանգարանում (տեսանյութ)

Այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում՝ Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումից հետո, ամուսնության անակնկալ առաջարկ է հնչել, տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր Թանգարանում սերն էր տիրում. Սուրբ Սարգիս տոնին նվիրված`«Վերադարձ ինքնությանը» միջոցառման ուղիղ հեռարձակումն ավարտվեց ամուսնության անակնկալ առաջարկությամբ: Սամվել Խաչատրյանը և Անի Սիմոնյանը շուտով ընտանիք կկազմեն: Մի բարձի ծերանաք ու յոթ որդով սեղան նստեք»,– նշված է տեսանյութին կից գրառման մեջ:

Comment here