ԳլխավորԼուր

«Գառնին» տոնական տրամադրությամբ կդիմավորի իր այցելուներին

Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը «Գառնի» պատմամշակութային  արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։  

Ամանորին «Գառնին» տոնական միջավայրում ու տրամադրությամբ կդիմավորի իր այցելուներին։ Երեկոյան գունավոր լուսավորությունից բացի, տոնական լույսերով է զարդարվել նաև արգելոց-թանգարանի ճեմուղին։ Արգելոցի տարածքը և ճեմուղին լուսավորում են ավելի քան 18 հազար լամպեր, բազմաձև լուսային խաղալիքներ։

«Արգելոց-թանգարանի աշխատակազմը  ուրախ է իր հյուրընկալ հարկի տակ ընդունել  Հայաստանը ճանաչելու եկած օտարերկրացիներին,  նաև՝ մեր հայրենակիցներին»,-նշված է հաղորդագրության մեջ։