ԳլխավորԼուր

Ամանորյա տոնական ծրագրեր՝ երեխաների համար. միջոցառումների ցանկ

Ամանորյա ներկայացում, «Մոխրոտը», «Մարդուկ-ջարդուկը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները, թատերահամերգային կազմակերպությունները և թանգարանները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների շրջանակում դպրոցահասակ երեխաների համար նախատեսել են մի շարք տոնական միջոցառումներ:

Ձմեռային արձակուրդի օրերին դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու թանգարանների կողմից կազմակերպվող տարաբնույթ թեմատիկ կրթական ծրագրերի, այդ թվում՝ Ամանորին նվիրված կրթամշակութային միջոցառումների: Թանգարանների և թատրոնների կողմից կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է համապատասխան հաստատությունների կայքերում և սոցիալական էջերում:

Թատրոններում և թատերահամերգային կազմակերպություններում նախատեսվող միջոցառումների ցանկը կցվում է:

Հիշեցնենք՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 7-ն են (ներառյալ)։

Առաջին ու երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ։