ԳլխավորԼուր

«Ռատատույ». պրեմիերա՝ Վանաձորի թատրոնում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Ռատատույ» ներկայացման (ըստ Բրեդ Բյորդի սցենարի) պրեմիերան։

Ներկայացումը պատմում է երիտասարդ առնետ Ռեմիի մասին․ նա ֆրանսիական խոհանոցի մեծ սիրահար է, իր երազանքներին հասնելու համար անցնում է բազմաթիվ ու բազմապիսի փորձությունների միջով, մինչև որ կարողանում է դառնալ… հայտնի խոհարար։
Ստացվել է գունեղ ու հետաքրքիր ներկայացում, որը վստահաբար երկար է մնալու Վանաձորի թատրոնի խաղացանկում։

Ներկայացման ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է, բեմականացման հեղինակները՝ Արմինե Բոյաջյանը և Նարեկ Մանուչարյանը, բեմանկարչության և զգեստների հեղինակը՝ Լիլիթ Մխիթարյանը, երաժշտական ձևավորումների և տեխնիկական հնարքների պատասխանատուն՝ Հրանտ Վարդումյանը, լույսի նկարիչներն են Դավիթ Գալստյանն ու Աշոտ Գևորգյանը, դեկորատոր և բուտաֆորիստ՝ Տիգրան Աբգարյանն ու Անահիտ Գևորգյանը։

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասաններ և աշակերտներ ու  ուսանողներ։

«Ռատատույ» ներկայացման պրեմիերան Վանաձորի թատրոնում «Ռատատույ» ներկայացման պրեմիերան Վանաձորի թատրոնում «Ռատատույ» ներկայացման պրեմիերան Վանաձորի թատրոնում «Ռատատույ» ներկայացման պրեմիերան Վանաձորի թատրոնում «Ռատատույ» ներկայացման պրեմիերան Վանաձորի թատրոնում