ԳլխավորԼուր

Երևանյան դպրոցներում և առևտրի կենտրոններում ահաբեկչության վերաբերյալ լուր է տարածվում

Հաքեր

Երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչության նախապատրաստման մասին համացանցում այսօր առավոտվանից ակտիվորեն տարածվում է մի հաղորդագրություն։

Մեդիափորձագետներ Արթուր Պապյանն ու Սամվել Մարտիրոսյանը գրում են, որ դա ֆեյք լուր է:

Իրավապահներն ամեն դեպքում ստուգումներ են ացկացնում ու փորձում գտնել կեղծ լուրի հեղինակին:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան էլ հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել է,որ խուճապի կարիք չկա, իրավապահները ստուգում են տեղեկությունները։