ԳլխավորԼուր

Սիսիանում հոգեւորականը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը

Սառնակունք գյուղից հետո Սյունիքի մարզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը եղավ Սիսիան քաղաքում, այցելեց Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։

Սիսիանի քաղաքային պանթեոն այցելությունից հետո Փաշինյանը մտավ Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու։

Մոմ վառելուց հետո Փաշինյանը մոտեցավ եկեղեցու հոգեւորականին, փորձեց ձեռքը սեղմել, սակայն հոգեւորականը հրաժարվեց՝ ձեռքը ցուցադրաբար վերեւ բարձրացնելով։

Comment here