ԳլխավորԼուր

Հաքերային լուրջ հարձակում են գտել ՀՀ պետական կառույցների և օդանավակայանի դեմ․ փորձագետ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է, որ հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների և «Զվարթնոց» օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին` Արցախի վրա հարձակումից մի քանի օր առաջ:

«Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարևոր էր զգուշացնել։ Մենք դեռ ուսումնասիրում ենք հնարավոր իրականացնողներին հասկանալու համար։ Բայց հարձակումն իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ»,–ասվում է գրառման մեջ։

cyberhub.am կայքում տրամադրվում է չարամիտ ծրագրի, դրա ֆունկցիոնալության և խոցելիությունների ցուցիչների (IOC) վերլուծություն, որը կօգնի պաշտպանվել հնարավոր հարձակումից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 10000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ և 400 վիրավոր կա։