ԳլխավորԼուր

Բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսը

«Կրթություն և կարիերա EXPO - 2024» ցուցահանդեսի բացման ժամանակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 10-12-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO — 2024» ցուցահանդեսը, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող ուսումնական հաստատությունները՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:

Դանիել Դանիելյանը շրջել է տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացել նրանց ներկայացրած նյութերին: Փոխնախարարը հետաքրքրվել է ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերով, հնարավորություններով և առկա խնդիրներով:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել աշխատանք փնտրողների և իրական գործատուների միջև, ինչպես նաև ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններին՝ իրենց կրթական նոր ծրագրերով:

«Կրթություն և կարիերա EXPO - 2024» ցուցահանդեսի բացման ժամանակ «Կրթություն և կարիերա EXPO - 2024» ցուցահանդեսի բացման ժամանակ «Կրթություն և կարիերա EXPO - 2024» ցուցահանդեսի բացման ժամանակ «Կրթություն և կարիերա EXPO - 2024» ցուցահանդեսի բացման ժամանակ