ԳլխավորԼուր

«Խնդրանքը մեկն է. ուսանողների ուսման վարձերը զեղչել առնվազն 25 տոկոսով». Նաիրա Զոհրաբյան

Ինձ դիմել են բուհերի բազմաթիվ ուսանողներ, որոնց խնդրանքը մեկն է. ֆորսմաժորային այս իրավիճակում ուսման վարձերը զեղչել առնվազն 25 տոկոսով, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հրավիրելով կառավարության ուշադրությունը:

«Եթե մենք ճանապարհային քարտեզ ենք մշակել, միջոցառումներ ենք ձեռնարկել սոցիալական թիրախային խմբերի համար, լավ և ճիշտ ենք արել, սակայն միջոցառումների մի փաթեթ էլ պետք է նախատեսվի այն ուսանողների համար, որոնց ուսման վարձը գոնե 25 տոկոսով պետք է զեղչվի»,- ասաց Ն. Զոհրաբյանը եւ նշեց, որ ինքը որպես պատգամավոր այդ առաջարկը գրավոր կներկայացնի:

Comment here