ԱրվեստԳլխավոր

«Ես միշտ զգում եմ մենակությունս». Արշիլ Գորկի

Ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) ծննդյան օրն է (15.04.1904-21.07.1948)։

Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը։

1946 թ-ին այրվել են Գորկու 30-ից ավելի կտավներ: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:

***

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք եւ հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս եւ հարազատներիս շրջապատում…»։

Արշիլ Գորկի

«Նկարիչն ու իր մայրը» (2 տարբերակ)
«Հոգեվարք»

Comment here